Սիրիայի ապստամբ իսլամիստները հարձակվել են Հոմսի մոտակայքի քրիստոնեական գյուղի վրա՝ սպանելով 5 բնակչի

20:44 • 05.09.12

Իսլամիստ ծայրահեղականները, որոնք զինված պայքար են մղում «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կողմից, այսօր հարձակվել են Հոմսի մոտ գտնվող քրիստոնեական Հասսանիա գյուղի վրա: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով «Ադ-Դունյա» հեռուստաալիքին:


Գրոհայինները գյուդում սպանել են բնակիչներից 5-ին և պատանդ են վերցրել ևս 17 քրիստանյա սիրիացիների:


Ռազմական աղբյուրի տեղեկություններով, գյուղի վրա հարձակված իսլամիստները Հոմսը լքող խմբավորումներից մնացած մարդիկ են, որոնք կառավարական զորքերի հարվածների արդյունքում փախչում են քաղաքից:


«Սուրիա ալ-Էն» գործակալության տեղեկություններով, կառավարական զորքերը «վարձկաններից և ահաբեկիչներից» ազատագրել են Հոմսի մոտ 80%-ը: Հակազդեցության օջախներ են պահպանվում քաղաքի հին հատվածում և սունիական արվարձաններում: ՍԱԲ-ի կողմն անցած ապստամբները իրենց ձեռքերում են պահում նաև Ռաստանն ու Թալբիսու քաղաքները, և մշտապես փորձում են փակել Դամասկոսից Հալեպ տանող մայրուղին: