Իսպանական հեռուստատեսությանը կրկին թույլատրվել է ցլամարտ ցուցադրել

15:04 • 05.09.12

Վեց տարվա արգելքից հետո, Իսպանիայում հանրային հեռուստաալիքները կրկին ցլամարտերը ցուցադրելու իրավունք են ստացել, հայտնում է Washington Post-ը: Պահպանողական իշխանություններն արգելել էին հին իսպանական այս ավանդույթի հեռարձակումը: Ցլամարտն այդ շրջանում նաև անկում ապրած հռչակ ուներ, տուժել էր նաև տնտեսական ճգնաժամի հետևանքներից:

 

Ցլամարտերը կցուցադրվեն ուղիղ եթերով: Վալյադոլիդ քաղաքից առաջին հեռարձակումը տեղի կունենա այսօր երեկոյան, RTVE հեռուստաալիքով:

 

Սա գնահատվում է որպես ցլամարտի ավանդույթի շարունակմանը կողմնակից ուժերի մեծ հաղթանակ: Իսպանիայի նոր վարչապետ Մարիանո Ռախոյը ցլամարտի սիրահար է: