Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Բրյուսելում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները տարհանվել են՝ դիվանագիտական ներկայացուցչության տարածքում կայանված կասկածելի ավտոմեքենաների պատճառով, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցների երթևեկությունը, ինչպես նաև շրջափակել է տարածքը, որտեղ սկսել են աշխատել սակրավորները:
Նրանց աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ պայթյունի սպառնալիքը կեղծ է եղել է:










