«Զվարթնոց»-ում վթարվարծ LEXUS GS 450 G-ից հրացան և ատրճանակ է հայտնաբերվել

17:09 • 05.09.12

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օգոստոսի 4-ին՝ ժամը 10.55-ին, հաղորդում է ստացվել, որ օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել:


Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկում գտնվող մեկնման սրահ տանող ճանապարհին «LEXUS GS 450 G» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ,բախվելով աջ ճամփեզրի ճաղավանդակին, ընկել է 1-ին հարկի ճանապարհին:


Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:


Կատարվում է նախաքննություն: