2012թ.-ի լավագույն և վատագույն ավտոմեքենաները (լուսանկարներ)

09:47 • 06.09.12

Yahoo Autos-ը ներկայացրել է 2012 թվականի ամենալավ և ամենավատ մեքենաների վարկանշային աղյուսակները: Նկատի են առնված հիմնականում հին մոդելների՝ այս տարվա վերաթողարկումները, որոնք հասցրել են ուշադրության արժանանալ ավտոցուցադրություններում, իրենց շուրջ աղմուկ առաջացնել գովազդներով և ԶԼՄ-ներում, սակայն իրական գնահատման կարիք ունեն:


Տարվա լավագույն մեքենաների շարքում է վերաձևավորված Audi A6-ը, որը վարելը փորձագետներն «իսկական ուրախություն» են անվանում: Այս մեքենան վարկանշային աղյուսակում գերազանցել է այնպիսի մոդելների, ինչպիսն է Infiniti M37 –ը:

 

Ցուցակում է նաև 20 000 դոլար արժողության Hyundai Veloster-ը: Հաջորդն իր մակնիշին նոր շունչ պարգևած Subaru Impreza-ն է: Սա լավագույն փոքրիկ սեդան է անվանվում: 30 000 դոլարանոց Toyota Camry-ն իր նոր դիզայնով, ըստ աղյուսակը կազմողների, այս մոդելն ավելի «մրցունակ է դարձրել ռեյթինգում»: Մեկ այլ Toyota՝ Toyota Prius V-ն «անզուգական է իր վառելիքի խնայողությամբ»:

  

«Իրենց շուրջ բարձրացված աղմուկին ոչ այնքան արժանի» են անվանվում Nissan Versa sedan-ը, Range Rover Evoque-ը, Scion iQ-ն, Toyota Yaris-ը և Volvo XC90-ը:
 

2012թ.-ի լավագույն և վատագույն ավտոմեքենաները (լուսանկարներ)