Չինաստանում նոր տեսակի հսկայական որդ է հայտնաբերվել (տեսանյութ)

10:00 • 06.09.12

Չինաստանի Բինչաուն շրջանի փողոցային առվակներից մեկում կես մետրանոց օձանման որդ է հայտնաբերվել, հայտնում է YahooNews-ը:

 

Հսկայական որդին հայտնաբերել է երկրի անտառտնտեսության վարչության աշխատակից Լի Ժիվին, ում մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել դրա նկատմամբ, ուստի՝  նա որոշել է պահել որդին իր ետնաբակում և մեծացնել:

 

Ըստ գիտնականների` այս տեսակի որդերը կարող են աճել մինչև 3 մետր` միաժամանակ ունենալով 25 մմ հաստություն:
Մասնագետները գտնում են, որ որդերի ֆենոմենալ երկարության պատճառը շրջակա միջավայրի որոշ գործոններն են: Բանն այն է, որ այս որդերն առավել հակված են երկարելու խոնավ եղանակի ժամանակ:

 

Այժմ կենսաբանները պատրաստվում են մանրակրկիտ ուսումնասիրել հայտնաբերված որդի նոր տեսակը` դրան դասակարգելու և մեծության պատճառը պարզելու նպատակով:
 

 

 

Չինաստանում նոր տեսակի հսկայական որդ է հայտնաբերվել (տեսանյութ)