Բողոքի ցույց Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ Ադրբեջանի դեսպանատան առաջ
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության «Արմենիա» երիտասարդական միության ՀՄԸՄ-ն սեպտեմբեր 4-ին բողոքի ցույց էին կազմակերպել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ Ադրբեջանի դեսպանատան առաջ։ Այս մասին տեղեկացնում է Բուենոս Այրեսում տպագրվող հայկական «Արմենիա» օրաթերթը:
Հայ երիտասարդների նախաձեռնությամբ համախմբված ցուցարարները Ադրբեջանի դեսպանատան առաջ հանդես են եկել արդարություն պահանջող կոչերով՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով վերանայել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը, որպեսզի վերջինս շարունակի կրել իր արժանի պատիժը:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման` առանց բողոքարկման իրավունքի՝ առաջին 30 տարիների ընթացքում:










