Դանակահարություն Գյումրիում

13:15 • 06.09.12

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա ծնված Արամ Հ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունից:


Ըստ բժշկի տեղեկանքի` Արամ Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ, վիճաբանության ժամանակ, Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 20-ամյա Արտյոմ Կ.-ն:


Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: