Ֆրանսիայում 4 մարդ է սպանվել հանրահայտ հանգստավայրում
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է 4 սպանվածների մասին, որոնց մարմինները հայտնաբերվել են ֆրանսիական Ալպերում գտնվող Անսի լճի մոտակա անտառում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Տղամարդու և երկու կանանց մարմինները հայտնաբերվել են բրիտանական պետհամարանիշով BMW մակնիշի ավտոմեքենայում: Մոտակայքում հայտնաբերվել է նաև հեծանվորդի դիակ:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև լուրջ վնասվածքներ ստացած աղջնակ: Սկզբում հաղորդվում էր, որ ստացված վնասվածքներից երեխան մահացել է, սակայն ներկայում այդ լուրը հերքվում է:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի շրջակա տարածքը և հետաքննություն է տարվում:










