Վարկատուները Հունաստանին առաջարկել են շաբաթը 6 օր աշխատել

00:35 • 06.09.12

Միջազգային վարկատուները քննարկում են Հունսատանում վեցօրյա աշխատանքային շաբաթվա ներմուծման մտահղացումը, որ այդ երկիրը կարողանա հաղթահարել կուտակած հսկայական արտաքին պարտքը, հաղորդում է BBC-ն:


BBC-ի այղբյուրները հաղորդել են, որ նման առաջարկ է ներառված փաստաթղթում, որը կապված է Հունաստանի աշխատաշուկայի բարեփոխման միջոցառումների հետ:


Տվյալ առաջարկը ոչ պաշտոնական է, և Հունաստանը պարտավորված չԷ այն քննարկել:
Սակայն, ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, ինքնին նման առաջարկի փաստը խոսում է այն մասին, թե վարկատուների կարծիքով, ինչպիսի շտապ միջոցառումների կարիք է զգացվում:


Միջազգային տեսուչները կժամանեն Աթենք այս շաբաթ, որ պարզեն, արդյոք բավարա՞ր են հունական կառավարության ջանքերը ճգնաժամը հաղթահարելու համար և հնարավո՞ր է նոր ֆինանսական օգնության տրամադրումը: