Քսանհինգ երկրներ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ափերի մոտ

08:59 • 06.09.12

Իրանի ափերի մոտ 12-օրյա զորավարժություններ կանցկացնեն 25 երկրների ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ)՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական զինված ուժերի աղբյուրներին:

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն «ենթադրելի հակառակորդի կողմից թշնամական գործողությունների» պայմաններում Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում նավագնացության ապահովման միջոցառումներ:

 

 


Արևմտյան երկրների շտաբերում «ենթադրելի հակառակորդ» են համարում Իրանին: ԱՄՆ-ի կողմից վարժանքներին կմասնակցեն 3 հարվածային ավիակիրներ: Կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը:

 

Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 27-ին: Այդ օրը Վաշինգտոնում կայանալու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը: