Աշխատանքից հեռացված բրիտանացի նախարարներն արտասվել են վարչապետի ներկայությամբ

13:49 • 06.09.12

Մեծ Բրիտանիայի 3 նախարարներ, լսելով աշխատանքից հեռացման լուրը, չեն կարողացել զսպել արցունքներն ու արտասվել են վարչապետ Դևիդ Քեմերոնի ներկայությամբ, գրում է Euromag-ը:

 

Պաշտոնից հեռացման լուրն առանձնապես վշտացրել է Ուելսի հարցերով նախարար Շարոն Գիլանին, շրջակա միջավայրի հարցերով նախարար Քերոլայն Սփիլմանին և ևս մի նախարարի, ում անունը, սակայն, չի հրապարակվել:
Միջադեպի կապակցությամբ Քեմերոնն անկեղծորեն նշել է. «Ես ամենևին էլ նման արձագանք չէի ակնկալում: Իմ թիմն ուղղակի գժվել է»:

 

Ինչպես նշում է կայքը, բրիտանացի պաշտոնյաները միշտ էլ աչքի են ընկել իրենց էքսցենտրիկ պահվածքով: Օրինակ՝ Միացյալ Թագավորության նախկին ոստիկանապետ Նիք Հերբերթն ուղղակի է պարելով է դուրս եկել կառավարության շենքից, երբ իմացել է պաշտոնի բարձրացման մասին: