Ռուսաստանում 4-րդ սերնդի ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
МиГ-29 բազմաթիրախային 4-րդ սերնդի կործանիչը աղետի է ենթարկվել Ռուսաստանի Չիտա քաղաքից 30 կմ հեռավորության վրա:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` կործանված ինքնաթիռի օդաչուն զոհվել է, նրա մարմինը արդեն հայտնաբերվել է, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Կործանիչը աղետի է ենթարկվեl Դոմինա օդանավակայանի մոտ: ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ինքնաթիռի վրա զինամթերք չի եղել:
МиГ-29 օդանավերի թռիչքները դադարեցված են մինչև աղետի պատճառների բացահայտումը:










