Porsche-ն Bentley-ին է տրամադրել իր նախագծած նոր հենահարթակը

00:17 • 06.09.12

Բոլոր նոր Bentley-ները կկառուցվեն այն հենահարթակի վրա, որը նախագծվել է Porsche-ի ինժեներների կողմից Panamera-ի նոր սերնդի համար, հաղորդում է Autocar-ը:

 

Porsche-ի նախագծած նոր հարթակի կառուցվածքը կդառնա նաև ողջ Volkswagen կոնցեռնի սեփականությունը, հաշվի առնելով կոնցեռնի կողմից Porsche-ի կլանման գործարքի ավարտը:
Autocar-ը հաղորդում է, որ նոր հարթակի արտադրության մեջ լայնորեն կկիրառվի ալիումին, ինչի շնորհիվ նոր մեքենաների քաշը զգալիորեն կնվազի:

 

Bentley-ի նոր մոդելներին դա վերաբերվում է նույնիսկ առավել, քան մյուսներին, քանի որ դրանց հիմքում ներկայում դրվում է Volkswagen Phaeton-ի շասսին, որը առանձնանում է իր ահռելի քաշով:
Նույնիսկ նոր Pamanera-ի դեպքում, միայն նոր հարթակի շնորհիվ քաշի տնտեսումը կկազմի 90 կգ:


Բացի այդ, նոր Bentley-ների ստեղծման ժամանակ նոր հենահարթակի կոնֆիգուրացիոն հնարավորությունների շնորհիվ հնարավոր կլինի բարելավել ավտոմեքենաների քաշի տեղաբաշխումը: Նման հնարավորություն է ստեղծվում ուժային ագրեգատը առջևի սռնիից հետ տեղակայելու շնորհիվ:

 

Նոր հենահարթակի օգտագործմումը Bentley-ի համար կնշանակի նաև անցում նոր սերնդի բարձր արտադրողականության 12 գլանային շարժիչների: Bentley-ի հայտնի 6,75լ ծավալով 8 գլանային շարժիչը արդեն հաջորդ տարի պատմություն կդառնա: