ՀՀ նախագահի հետ հանդիպումից առաջ Ռասմուսենը tweet-ներ է արել

12:43 • 06.09.12

ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն իր կովկասյան այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Twitter սոցիալական կայքում մի քանի հաղորդագրություններ է տարածել:

 Ստորև ներկայացնում ենք դրանք.

«Չպետք է լինի վերադարձ Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը: Լարվածությունը պետք է նվազեցվի և քայլեր ձեռնարկվեն՝ տարածաշրջանում համագործակցության և խաղաղության տարածման ուղղությամբ»:

 

«Ադրբեջանի կողմից սպա Սաֆորովին ներում շնորհելը վնասում է վստահության մթնոլորտի ձևավորմանը և չի նպաստում խաղաղության գործընթացին»:


«Ես խորապես մտահոգված են սպա Սաֆարովին ներում շնորհելու Արդբեջանի որոշմամբ: Նրա կատարած գործողությունը սարսափելի հանցագործություն էր և չպետք է մեծարվի»:

 

«Մենք պետք է քանդենք Կովկասում անվստահության հին պատնեշները, խաղաղության նոր կամուրջներ կառուցենք»:

 

«Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանում և Կոսովոյում մեր համագործակցությունը»:

 

«ՆԱՏՕ-Հայաստան գործընկերությունը մեծ պոտենցիալ ունի, և մենք պետք է ապահովենք այն կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը, որին արժանի է տարածաշրջանը»:

 

ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարն ավելի քան 111 400 հետևորդ ունի այս սոցիալական կայքում: