«Վենեցիա» ռեստորանի մոտ վթարի ենթարկված տղամարդը տեղում մահացել է

09:47 • 06.09.12

«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01.10-ին,
Մյասնիկյան պողոտայում գտնվող «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ տղամարդը տեղում մահացել է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: