Տեխնիկական պատճառներով չեն տպագրվել «ՀԺ»–ն և «Չորրորդ ինքնիշխանություն»–ը

09:22 • 06.09.12

«ՄԵՐ ՏՊԱՐԱՆԸ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով չեն տպագրվել «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերի օգոստոսի 6-ի համարները:


««ՄԵՐ ՏՊԱՐԱՆԸ» ՍՊԸ-ի անձնակազմը ներողություն է խնդրում «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի խմբագրակազմերից, ինչպես նաև երկու թերթերի ընթերցողներից տեղի ունեցածի կապակցությամբ»,– ասվում է հայտարարությունում: