Թուրքիայում զինապահեստում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 20 մարդ է տուժել
Թուրքիայի Ափյոն-Կարախիսար քաղաքի զինապահեստում տեղի ունեցած պայթյունից առնվազն 20 մարդ է տուժել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով «Սի-էն-էն թուրք» հեռուստաալիքին:
Նշվում է, որ տուժածների շարքում, բացի զինծառայողներից կարող են նաև քաղաքացիական անձիք լինել:
Տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ: Նրանցից շատերի վիճակը ծանր է գնահատվում:
Ներկայում հրշեջները փորձում են մարել հրդեհը՝ չնայած շարունակվող պայթյուններին: Ենթադրվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել ձեռքի նռնակների պահման գոտում:










