ԱՄՆ-ում բարձր ճշտության սավառնող ռումբ է փորձարկվել
ԱՄՆ-ում հաջողությամբ են անցել բարձր ճշգրտության լազերային ուղղորդմամբ GBU-44/E Viper Strike սավառնող ավիացիոն ռումբի փորձարկումները, հաղորդում է Lenta.ru-ն:
Նախագծող MBDA ընկերության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ ռումբը հաջողությամբ խոցել է բարձր արագությամբ ընթացող 8 թիրախներ:
GBU-44/E Viper Strike-ը իրենից ներկայացնում է սավառնող ռումբ, որը կառավարվում է GPS-ի և կիսաակտիվ լազերային ուղղորդման գլխիկի միջոցով: Ռումբի քաշը մոտ 20 կգ է:
Բարձր մանևրայնությունը և անաղմուկ ընթացքը հնարավորություն են տալիս ռումբը օգտագործել ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժվող թիրախների խոցման համար` օդում և ցամաքում:










