Հունաստանում հսկա տեսախցիկ է ստեղծվել, որը բացահայտում է հարբածներին

23:57 • 07.09.12

 

Հունաստանի գիտնականները աշխատում են մի տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը հնարավորություն կտա մարդկանց ամբոխում բացահայտել ալկոհոլային ազդեցության տակ գտնվող մարդկանց, հաղորդում է РБК daily-ն:


Համակարգի օգտագործման նպատակը օդակայաններում, խոշոր առևտրի կենտրոններում և մեծ քանակի մարդկանց կուտակման այլ վայրերում քաղաքացիների անվտանգությունը ապահովելն է:


Սարքը իրենից ներկայացնում է տեսահսկման կատարելագործված տեսախցիկ և միանգամից հետազոտման երկու մեթոդ է կիրառում:


Տեսահսկման համակարգը ուսումնասիրում է մարդու դեմքի գույնը, քանի որ ալկոհոլի ազդեցությամբ ընդլայնվում են արյունատար անոթները, որից մաշկը փոփոխվում է:
 

Համակարգը նաև օգտագործում է ջերմատեսման տեխնոլոգիան` քթի և ճակատի ջերմաստիճանը չափելու համար:


Երբ մարդը խմած է, նրա քիթը զգալիորեն տաքանում է, այն դեպքում երբ ճակատը համեմատաբար սառն է մնում:

Համակարգում առկա ալգորիթմը տեսախցիկին հնարավորություն է տալիս այդ տվյալների համադրմամբ բացահայտել հնարավոր օրինախախտներին:

 

Հունաստանում հսկա տեսախցիկ է ստեղծվել, որը բացահայտում է հարբածներին