Amazon-ը ներկայացրել է Kindle Fire պլանշետի նոր տարբերակները

09:52 • 07.09.12

Ամերիկյան Amazon ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը Կալիֆորնիայում ներկայացրել է հանրահայտ Kindle Fire պլանշետային համակարգչի նոր թարմացված տարբերակները` այս կերպ հույս ունենալով մրցակցել Apple-ի թողարկած iPad-ի հետ, գրում է The Guardian-ը:

 

Ներկայացված նոր տեսականու մեջ կան այնպիսինները, որոնք ունեն զգալի մեծ էկրան և հատուկ նախատեսված են iPad-ի հետ մրցակցելու համար:

 

Բեզոսի խոսքով՝ ավելի փոքր էկրանով պլանշետները կարող են բավական հաջող մրցակցել Google-ի և Microsoft-ի արտադրանքների հետ:

 

Amazon-ի նոր արտադրանքները շուկայում կհայտնվեն այս տարվա հոկտեմբերին: Դրանց արժեքը կտատանվի 199-ից մինչև 499 դոլարի սահմաններում` կախված էկրանի մեծությունից և պլանշետի հզորությունից: Բացի այդ, սարքերը կունենան 2 wi-fi ալիքներ՝ ավելի արագ տրանսֆերների համար:

 

«Մենք ոչ թե ստեղծել ենք լավագույն պլանշետները որոշակի գնի դիմաց, այլ հակառակը` ստեղծել ենք լավագույն պլանշետները, որոնք կարելի է ձեռք բերել ցանկացած գնով»,-նշել է Բեզոսը:
 

Amazon-ը ներկայացրել է Kindle Fire պլանշետի նոր տարբերակները