Կանադան փակել է Իրանում դեսպանատունը և երկրից վտարել իրանցի դիվանագետներին

18:44 • 07.09.12

Կանադայի իշխանությունները հայտարարել են Իրանում դիվանագիտական ներկայացուցչության փակման մասին և իր երկրում իրանցի դիվանագետներից պահանջել առաջիկա 5 օրվա ընթացքում լքել Կանադայի տարածքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդին:

 

«Իրանական կառավարությունն առավել լուրջ սպառնալիք է խաղաղության ու անվտանգության համար»,- ասվում է Բերդի հայտարարության մեջ:
 

Իր հայտարարության մեջ նախարարը մեղադրել է Իրանին Սիրիա զենք- զինամթերքի մատակարարման ու միջուկային զենքի ստեղծման մեջ, որը սպառնալիք է միջազգային հանրության համար:

 

 

 

ԱՄՆ-ն, Իսրայելն ու մի շարք եվրոպական երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ: Սակայն Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ: