Չինաստանում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 43-ի
Չինաստանի հարավ- արևմտյան շրջանում այսօր գրանցված 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 43-ի, ևս 150 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին:
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է Յունյան և Հույչժոու նահանգներում, որին հաջորդել է 16 հետցնցում:
Միայն Յունյան նահանգում տարհանվել է մոտ 100 բնակիչ: Ավերվել կամ վնասվել են ավելի քան 20 000 տներ:
Աղետի գոտում տարվում են փրկարարական աշխատանքներ: Այնտեղ են ուղարկվել վրաններ, վերմակներ, խմելու ջուր և սննդամթերք:










