Չինաստանում երկրաշարժերի հետևանքով 5 մարդ է զոհվել
Չինաստանի հարավ-արևմտյան շրջանում գրանցվել են 5,7 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցների:
Երկրաշարժերի հետևանքով զոհվել է նվազագույնը 5 մարդ: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել է ավելի քան 100 մարդ:
Ավերվել կամ վնասվել է ավելի քան 20 000 շինություն: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Յունյնան և Հույչժոու նահանգների միջև:










