Դամասկոսում նամազի ժամանակ մզկիթ է պայթեցվել.5 զոհ

17:16 • 07.09.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ռոքն էդ-Դին թաղամասում ուրբաթօրյա նամազի ժամանակ պայթեցվել է Ալ Ռոքնիյե մզկիթը, հայտնում է FarsNews -ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաալիքը:

 

Պայթյունը որոտացել է այն պահին, երբ հավատացյալները մտնելիս են եղել մզկիթ: Ըստ հեռուստաալիքի հաղորդման` միջադեպի հետևանքով անվատանգության 5 աշխատակից է զոհվել:

 

Պայթյունի պատճառ է դարձել մզկիթի հարևանությամբ կայանված պայթուցիկ նյութերով լի մոտոցիկլը: