Դամասկոսը ցնցել է ևս մեկ պայթյուն

18:17 • 07.09.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մզկիթի պայթյունին հաջորդել է ևս մեկը: Ինչպես հաղորդում է երկրի պետական հեռուստաալիքը, պայթել է պայթուցիկով մի ավտոմեքենա:

 

Սա այսօրվա ընթացքում արդեն երկրորդ հարվածն է կառավարական օբյեկտներին: Հեռուստաալիքը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման հիմնական թիրախ է դարձել քաղաքի գլխավոր դատարանի ու Տեղեկատվության նախարարության շենքի միջև ընկած շրջանը: Զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Ալ Ռոքնիյե մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության 5 աշխատակից, մի քանիսը վիրավորվել է: