Ղազախստանում շունը կյանքի գնով փրկել է ինքնասպանին

23:59 • 07.09.12

Ղազախստանի Կարագանդա քաղաքում շունը կյանքի գնով փրկել է իր հարբած տիրոջ կյանքը, ով քնել էր երկաթգծին, հաղորդում է korrespondent.net-ը:


Մարդատար գնացքի մեքենավարը նկատել է գծերի վրա պառկած տղամարդուն, ում փորձում է հետ քաշել ալաբայ ցեղատեսակի շունը: Կենդանին վերջին պահին կարողացել է հետ քաշել տղամարդուն, սակայն ինքն է ընկել գնացքի տակ:

 

Ինքնազոհ շան փրկված տերը բացատրել է, որ լինելով ոչ սթափ վիճակում` որոշել էր կյանքին վերջ տալ ինքնասպանություն գործելով, ինչի համար պառկել էր երկաթուղու գծերին և քնել: