ԱՄՆ-ում ձերբակալվել է արքայազն Հարիին «մերկ» երեկույթի ժամանակ մերկացրած կինը (լուսանկարներ)

20:14 • 07.09.12

Կանացից մեկը, ով Լաս-Վեգասում սկանդալային երեկույթի ժամանակ զվարճացել է Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան` արքայազն Հարիի հետ, ձերբակալվել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին 22 000 ԱՄՆ դոլարի բանկային չեկերի կեղծման մեղադրանքով, հաղորդում է lifenews.ru-ն:


ԱՄՆ իրավապահների տեղեկություններով, Սան Դիեգո քաղաքի բնակչուհի Քերիի Ռայհերթը ձերբակալվել է Միսիսսիպի նահանգի Հարրիսոն դքսության հայցով, որտեղ Ռայհերթը դեռ 2003թ. խարդախության մեջ էր կասկածվել:


Կինը աշխարհով մեկ ճանաչում էր ստացել մի շարք ամերիկյան պարբերականներին տված իր «անկեղծ» հարցազրույցներից հետո, որոնցում ներկայացրել էր այքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի կրտսեր որդու «թագավորական» խրախճանքները:


Այն բանից հետո, երբ մերկ Հարիի լուսանկարները հայտնվել էին մամուլի տրամադրության տակ, Մեծ Բրիտանիայի թագավորական տան ներկայացուցիչները ամեն բան նախաձեռնել էին, որ փակեին սկիզբ առնող սկանդալը: Մասնավորապես, բրիտանական ԶԼՄ-ներին հրահանգվել էր չհրապարակել պրովակացիոն լուսանկարները:


Ինքը 27-ամյա Հարին ոչ մի կերպ չի մեկնաբանել իր «զվարճանքը»:


Այսօր, սեպտեմբերի 7-ին, արքայազն Հարին ժամանել է Աֆղանստան, որտեղ նա ռազմական ծառայության կանցնի որպես ողղաթիռի օդաչու` 4 ամիս տևողությամբ: