Hennessey-ին իր ամենահզոր հիպերմեքենան է ստեղծել (լուսանկարներ)

23:35 • 07.09.12

Hennessey ընկերությունը ներկայացրել է իր ամենահավակնոտ թյունինգային նախագծի տեխնիկական բնութագրերը: Cadillac CTS-V կուպեի վրա տեղադրելով 7 լիտրանոց շարժիչ և տուրբին՝ ամերիկացի ինժեներները մեքենան 1200 ձիաուժ հզորությամբ են «լցոնել»:


Hennessey-ի լաբորատորիայում 7 լ ծավալով V8-ի մեջ լրիվ նոր ներդիրներ են տեղադրել` կարծր ալյումինից: Տեղադրվել է ներմղվող օդի սառեցման համակարգ, նորացված կառավարման համակարգ և կրկնակի տուրբոներմղիչների համար բուստ կառավարում: Ներմղման ճնշման փոփոխման շնորհիվ շարժիչի հզորությունը կարող է փոփոխվել 800-ից մինչև 1226 ձիաուժ, իսկ ոլորող մոմենտը հասնում է 1501 Նմ ուժի:


Hennessey-ն վերափոխել է նաև ընթացային մասերը, փոխանցումատուփը և արգելակները:
Այս փոփոխություների արդյունքում «Կադիլակը» 0-ից մինչև 100 կմ/ժ հասնելու համար միայն 2,9 վայրկյան է ծախսում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 387 կմ/ժ-ի:


Թյուներները հայտարարում են, որ հիպերմեքենայի համար ստեղծված շարժիչը անցել է բոլոր անհրաժեշտ ճանապարհային փորձարկումները և Hennessey-ն պատրաստ է յուրաքանչյուր VR1200-ին 3 տարվա լիակատար երաշխիք տրամադրել: Սպասվում է, որ նման 12 մեքենա կթողարկվի:

Hennessey-ին իր ամենահզոր հիպերմեքենան է ստեղծել (լուսանկարներ)