Իրաքի 3 մզկիթներում տեղի ունեցած 6 պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, 67-ը վիրավորվել
Իրաքի Քիրկուկ քաղաքի 3 մզկիթներում տեղի ունեցած 6 պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, 67-ը վիրավորվել են: Տեղի իրավապահները հայտնել են, որ ահաբեկչությունը իրականացվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Ահաբեկիչները 3 մզկիթներից յուրաքանչյուրի մոտ 4 պայթուցիկ սարք են տեղադրել, ինչպես նաև պայթուցիկով բեռնված ավտոմեքենա են կայանել: Ամեն շինության մոտ երկուական պայթյուն է իրականացվել:
Այս ահաբեկչության պատասխանատվությունը տեղի հակամարտող խմբավորումներից դեռ ոչ մեկը չի ստանձնել:










