Պարզվել է տղամարդկանց և կանանց համար սիրեկանների լավագույն թիվը

13:24 • 07.09.12

Բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրություն են անցկացրել բավական ուշագրավ մի թեմայի շուրջ. ո՞րն է տղամարդկանց և կանանց համար սիրեկանների իդեալական թիվը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ հղում անելով Daily Mail-ին, մասնագետների անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ 2 սեռերի ներկայացուցիչների համար սիրեկանների լավագույն թիվը տասն է:

 

Հարցումն անցկացվել է ծանոթությունների կայքերից մեկի միջոցով, հազարավոր օգտատերերի շրջանում:
Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ 10-ից պակաս զուգընկեր ունեցողներին անփորձ է համարում և հիմնականում նախապատվություն է տալիս ավելի «փորձառուներին»:

 

Հարցված կանանց ուղիղ կեսը, իսկ տղամարդկանց 46%-ն անկեղծորեն նշել է, որ 10 սիրեկան ունենալն ուղղակի իդեալական տարբերակ է: Ի տարբերություն նրանց` իգական սեռի 36%-ը, իսկ արականի 42%-ը կցանկանային պակաս «սիրառատ» զուգընկերներ ունենալ:

 

Հարցմանը մասնակցած տղամարդիկ նաև պատմել են, որ իրենք չէին ցանկանա իմանալ զուգընկերուհու նախկին սիրեկանների հստակ թվի մասին: Սակայն կանայք այս հարցում ավելի հետաքրքրասեր են. նրանց 35%-ը դեմ չէ իր ընկերոջ նախկին սիրուհիների թիվն իմանալ:

 

Մասնագետները գտնում են, որ 10-ից ավելի սիրականներ ունենալու դեպքում տվյալ անձը լուրջ խնդիրների կբախվի ապագա հարաբերություններում:
 

Պարզվել է տղամարդկանց և կանանց համար սիրեկանների լավագույն թիվը