Լիբիայում մուսուլման սուֆիների և սալաֆիների բախումներից 3 մարդ է զոհվել

22:24 • 07.09.12

Լիբիայի իշխանությունների հաղորդած տեղեկությունների համաձայն Բենգազի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած բախումների հետևանքով 3 մարդ է զոհվել , հաղորդում է BBC-ն:


Տեղի բնակիչները փորձել են հակազդել սալաֆի իսլամիստ ծայրահեղականներին, որոնք քանդում էին սուֆիական տաճարը:


Սալաֆիները սուֆի կրոնականներին վերաբերվում են որպես աղանդի: