Իտալիայի վարչապետը կարծում է, որ իտալական և եվրոպական տնտեսությունների աղետը մնացել է հետևում
Մեզ հաջողվեց կանխարգելել իտալական տնտեսության և ողջ եվրոգոտու աղետը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Իտալիայի վարչապետը խոստացել է, որ հաջորդ շաբաթ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հավելյալ միջոցառումների փաթեթը:
Միաժամանակ, Մոնտիի խոսքով, կառավարությունը ավարտին է հասցնում հակակոռուպցիոն օրենքի նախագիծը:
Իտալիայի կառավարության մամուլի ծառայության աղբյուրը նշում է այդ կապակցությամբ, որ վարչապետի լավատեսական հայտարարություններն արտացոլում են ոչ միայն Եվրոպական կենտրոնական բանկի որոշումները, որոնք արդեն իսկ դրական արձագանք են ունեցել համաշխարհային շուկաներում, այլ նաև նախօրեին Իտալիայում տեղի ունեցած Մոնտիի և Ժոզե Մանուել Բարրոզոյի հանդիպումը:










