Հռոմի Պապը Renault-ից 2 էլեկտրամոբիլ է նվեր ստացել
Ֆրանսիական հանրահայտ Renault ավտոարտադրող ընկերությունը Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդին է նվիրել արևային մարտկոցներով աշխատող 2 Kangoo էլեկտրամոբիլներ, գրում է YahooNews-ը:
Մեքենաների բանալիների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ընկերության գործադիր տնօրեն Կառլոս Գոսնի գլխավորությամբ: Հենց նա էլ փոխանցել է բանալիները Բենեդիկտոս 16-րդին:
Ինչպես նշում է Chalenges-ը, Renault-ի տրամադրած նոր մեքենաները նախատեսված են ամենօրյա օգտագործման համար:
Գոսնի խոսքով՝ երկնագույն և սպիտակ մեքենաները հատուկ ստեղծվել են Հռոմի Պապի համար:










