ԵԱՀԿ-ում հավատարմագրված 25 դիվանագետներն արդեն Հայաստանում են. ՀՀ ԱԳՆ

12:57 • 07.09.12

ԵԱՀԿ-ում հավատարմագրված դիվանագետներն արդեն Հայաստանում են: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական Trend գործակալության լուրն այն մասին, որ ԵԱՀԿ անդամ երկրների 19 դիվանագետներ կայցելեն Հայաստան ու Ադրբեջան:

 

Նա նշեց, որ դիվանագետների թիվը 25 է: Տիգրան Բալայանի խոսքով՝ նրանք այսօր հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ մեկ ժամ անց նախատեսված է նրանց հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 


ԵԱՀԿ Բաքվի գրասենյակից Trend գործակալությանը հայտնել էին, որ դիվանագետների այցն Ադրբեջան նախատեսված է սեպտեմբերի 10-11-ը:  Դիվանագետները հանդիպում կունենան Ադրբեջանի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակն է տարածաշրջանին ծանոթանալն ու ընթացող գործընթացների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակումը: