Ամուսինները Աֆրիկայով մեկ ճանապարհորդել են 5 մետրանոց պիթոնը կապոտի տակ

20:21 • 07.09.12

Հարավային Աֆրիկայով ճանապարհորդության ժամանակ բրիտանական զույգը իր մեքենայի կապոտի տակ հայտնաբերել է 5 մետրանոց պիթոնի, որը ճանապարհորդների հետ միասին անցել է ողջ ճանապարհը՝ վայելելով տաք շարժիչի ընկերակցությունը, հադորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:


Սակայն ամուսնական զույգի ծրագրերի մեջ նման ծանոթություն չէր նախատեսվում:


Նրանք ազգային զբոսայգով ընթանալիս հանկարծ տարօրինակ ձայներ են լսել մեքենայի շարժիչի հատվածից: Կապոտը բացելով հայտնաբերել են հսկա պիթոնին:


Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսնելով վրանգավոր կենդանուն, մարդիկ խուճապահար փախչում էին, սակայն պիթոնը, հակառակը, հանգիստ ճեմում էր և անտարբեր նայում, թե ինչպես են շուրջբոլորը խուճապի մատնվել:


Արդյունքում պիթոնը անվնաս դուրս է բերվեյ մեքենայից: Տարօրինակ ուղևորի հետ շփումից ոչ ոք չի տուժել: