ԵՄ-ի շենքի առաջ բողոքի ցույց կկազմակերպվի՝ ընդդեմ Սաֆարովի հերոսացման
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11-ին, Եվրոպական միության և Հունգարիայի մշտական ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում 2004թ. ՆԱՏՕ–դասընթացի ժամանակ կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնման և Ադրբեջանում նրա հերոսացման:
Այս մասին տեղեկացնում է Բելգիայի համազգային միությունը, Հայ ուսանողական միությունը, Հայ Դատի հանձնախումբն ու Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը։
Ակցիայի մասնակիցները Հունգարիայի իշխանություններից և ԵՄ-ից պահանջելու են վերականգնել արդարությունը, կոչ են անելու միջազգային կառույցներին համախմբվել և միասնաբար պայքարել հանուն արդարության:










