Աշակերտներին բռնաբարած ամերիկացի ուսուցչուհին դատապարտվեց ազատազրկման

10:19 • 07.09.12

ԱՄՆ-ում՝ Օկլահոմայում, 40-ամյա ուսուցչուհի Միշել ՄքՔաթչանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ «երկրորդ աստիճանի բռնաբարության համար», որը նա իրականացրել է արական սեռի 16-ամյա երկու աշակերտների նկատմամբ, հայտնում է NY Daily News-ը:

 

Դատավորն այս գործը «հրեշավոր ու ողբերգական» է անվանել:


«Այս դահլիճում չկա մեկը, որն ինձ ատի ավելի շատ, քան ես ինքս», - ասել է ուսուցչուհին: Նա նաև խոստովանել է, որ իր արարքը պայմանավորված է մանուկ հասակում իր՝ սեռական ոտնձգության զոհ դարձած լինելու հանգամանքով:

 

Բռնաբարությունն իրականացնելու համար ուսուցչուհին իր զոհերին ալկոհոլ էր հրամցրել: