ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հարավային Կովկասի տարածաշրջան: Այս մասին SalamNews-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաևը:
Նրա խոսքով՝ այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն այն կհաջորդի Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի շրջանակում (նիստի բացումը՝ սեպտեմբերի 18-ին) համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:
Ըստ Աբդուլլաևի՝ Նյու Յորքում նման հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Փարիզում, սեպտեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, կրկին Փարիզում կայացել էր համանախագահների հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:










