Եղվարդի խճուղում «Միցուբիշի Պաջերո»-ն մահացու վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդուն

10:36 • 07.09.12

Այսօր գիշեր, ժամը 00.30-ին, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում` էլեկտրասյան մոտ, վրաերթի է ենթարկել 60-ամյա Հովհաննես Փարվանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: