Երևանում կանցկացվի WikiPedia-ի կոնֆերանսը

13:33 • 07.09.12

 Երևանում՝ Armenia Marriott հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, սեպտեմբերի 8-9-ին կանցկացվի «Վիքիկոնֆերանս», հայտնում է Wikimedia Foundation-ը:

 

Կազմակերպիչները կոչ են անում վիքի-համայնքին միանալ նրանց, ում հետաքրքիր են գիտությունը, մշակույթը և նոր տեխնոլոգիաները, այդ ասպարեզում սեփական գաղափարներն ու փորձառությունները փոխանցելը և մի աշխարհ ստեղծելը, որում համամարդկային գիտելիքները հասանելի են բոլորին:

 

Իրականում Հայաստանի և WikiPedia-ի տիրույթներում հայալեզու նյութերի կտրվածքով կարելի է արձանագրել, որ Հայաստանն այդ համայնքին ոչ թե միանալու, այլ լիարժեք ներկայանալու խնդիր ունի, ինչը նաև ռազմավարական նշանակություն ունի տեղեկատվական պատերազմների համատեքստում: Գաղտնիք չէ, որ WikiPedia-ի հայկական բովանդակությունն ամենաթույլերից մեկն է այդ հանրագիտարանում, որի ուժը՝ որպես տեղեկատվության աղբյուրի, այսօր դժվար է թերագնահատել, ինչը թույլ է տալիս մի շարք երկրների ներկայացնել գործիչների, պատմական փաստերի և այլնի վերաբերյալ իրենց տարբերակները՝ հաճախ ի վնաս մեր ազգային շահերի:

 

«Վիքիկոնֆերանս»-ը նախատեսում է նաև բոլոր շահագրգիռ անձանց, կազմակերպություններին այս կերպ ծանոթանալ Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերին:



Պաշտոնապես միջոցառման նպատակն է «աջակցել «Վիքիպեդիա»-ի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահեն հասարակության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում»:
 

Երևանում կանցկացվի WikiPedia-ի կոնֆերանսը