Яндекс-ի աշխատակիցները տարհանվել են՝ հրդեհի պատճառով
Մոսկվայի Լև Տոլստոյի փողոցում գտնվող Яндекс ինտերնետ- ընկերության գրասենյակի աշխատակիցներն այսօր առավոտյան՝ մոսկովյան ժամանակով ժամը 10.00-ի սահմաններում, տարհանվել են՝ հարևանությամբ գտնվող շինությունում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ հրդեհը կլանել է 15 քառակուսի մետր տարածք:
Հրդեհի պատճառով շենքի շուրջ խիտ ծխածածկույթ է առաջացել, և հարևանությամբ գտնվող գրասենյակների աշխատակիցները, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են:
Անմիջապես դեպքի վայր ժամանած հրշեջները 15 րոպե անց մարել են կրակը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










