Ավելի քան 70 հազար համակարգչից բոտնետ կառուցած հաքերը ԱՄՆ-ում 2,5 տարի ազատազրկվեց

01:50 • 08.09.12

ԱՄՆ-ում դատարանը սեպտեմբերի 6-ին Արիզոնա նահանգի 30-ամյա բնակիչ Ջոշուա Շիխտելին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել վարակված համակարգիչների ցանցի (բոտենտ) կիրառան համար, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարության կայքին:

 

 Շիխտելը պատվերով վարակել է համակարգիչներ և իր բոտենտների կառավարումը փոխանցել է գնորդներին: Թե իչքա՞ն օգտատերեր են դարձել հակերի զոհ` անհայտ է: Նա ընդունել է միայն մեկ հանցագործություն փաստը` 15 հազար դոլարի դիմաց ստեղծել է մոտ 72 հազար համակարգիչներից կազմված բոտնետ:


Բացի ազատազրկումից, դատարանը Շիխտելի նկատմամբ սահմանել է նաև 3 տարի ժամկետով սահմանափակ ազատության ռեժիմ:


Բոտնետների ստեղծման համար հակերները վիրուսներով վարակում են մեծ քանակի համակարգիչներ, որոնք կարող են որևէ կերպ չարտահայտվել մինչև անհրաժեշտ պահը: Տրոյական ծրագիրը սպասում է անհրաժեշտ հրահանգի և ապա կատարում է իր «սև» գործը:


Հաճախ բոտնետերը օգտագործում են DDoS հարձակումների կազմակերպման համար անհրաժեշտ կայքերը արգելափակելու համար: