Պայթեցվեց Երևանի կրկեսի շենքը (տեսանյութեր, լուսանկարներ)

18:41 • 08.09.12

Երևանի Ագաթանգեղոսի 1 հասցեում քիչ առաջ Երևանի կրկեսի վերակառուցվող շենքի ապամոնտաժելու նպատակով իրականացվեցին պայթեցման աշխատանքներ։


Պայթեցման աշխատանքներն իրականացրեցին ՀՀ ԱԻՆ սակրավորները և պայթեցնողների մասնագիտացված խումբը։

Նշենք, որ հին կրկեսի փոխարեն կառուցվելու է նորը, որն նախորդից ավելի մեծ է լինելու: Բացի այդ, ըստ նախագծի, նաև այստեղ կլինի ստորգետնյա ավտոկայան:


Կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել 2014 թվականի վերջին:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին պայթեցվեց շենքի գմբեթը, սակայն շենքի տեխնիկական վիճակից ելնելով, որոշվել է շենքի կառուցումը սկսել հիմքից և քանդել նաև կանգուն պատերը, որոնք էլ հողին հավասարվեցրին այսօր:

Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի