Բրիտանիայում սկսվել են նոր էսկադրային ականակրի ծովային փորձարկումները
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերն սկսել է «Դանկան» էսկադրային ականակիր նավի ծովային փորձարկումները, հաղորդում է «Լենտա.ռու» պարբերականը, հղում կատարելով բրիտանական ռազմական գերատեսչության կայքին:
Նոր ռազմանավը 6-րդ և վերջին Type 45 նախագծի նավն է, այն հիմնարկվել էր 2010թ. հոկտեմբերին և BAE Systems ընկերության Գլազգոի նավաշինարանը լքել 2012թ. օգոստոսի 31-ին: Նավը սպառազինության տակ կդրվի 2013թ.:
Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ-ն 2012թ. ապրիլին սպառազինության տակ էր վերցրել Type 45 նախագծի 4-րդ նավը` «Դրեգոնը»: Նախագծի 5-րդ էսմինեցը` «Դեֆենդերը», բրիտանացիները կստանան 2013թ. ընթացքում:
Ավելի վաղ նշվում էր, որ Type 45 նախագծի ականակիրները 8000 տոննա ջրամղում և 152 մ երկարություն ունեն: Նավի արագությունը 29 հանգույց է (54 կմ/ժ), իսկ ինքնագնա նավարկության հեռավորությունը 13 հազար կիլոմետր:
Ականակրի անձնակազմը 190 մարդուց է բաղկացած: «Դանկանի» մամլո հաղորդագրությունում նշվում է, որ նավը 30 հանգույց արագություն և 191 մարդուց բաղկացած անձնակազմ ունի:
Type 45 նախագծի ականակրի սպառազինությունը բաղկացած է 114, 30 և 20 մմ տրամաչափի հրանոթներից, Aster 30 և 15 տիպի զենիթա-հրթիռային կառավարվող համակարգերից, գնդացրերից և Tomahawk թևավոր ռազմավարական հրթիռների մեկնարկային կայաններից:










