Եգիպտոսում հատուկ գործողության ժամանակ 32 հանցագործ է սպանվել

21:29 • 08.09.12

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ սպանել են 32 «հանցագործ տարր» մեծամասշտաբ հատուկ գործողության ընթացքում:


Եգիպտոսի ռազմական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ահմեդ Մոհամմեդ Ալիի խոսքով, նաև հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 30 ստորգետնյա թունել Սինայի և Գազայի հատվածի միջև, հաղորդում է BBC-ն:


Գեներալը ասել է, որ տանկերի և ուղղաթիռների կիրառմամբ գործողությունը կշարունակվի և այն չի խախտում Իսրայելի հետ 1979թ. խաղաղ համաձայնագրի պայմանները:


Սինայի ռազմական գործողությունը սկսվել էր այն բանից հետո, երբ օգոստոսի 5-ին մի խումբ գրոհայիններ հարձակվել էին Սինայի թերակղզու հյուսիսի եգիպտական սահմանապահ անցակետի վրա, ինչի արդյունքում զոհվել էր 16 զինծառայող:


Եգիպտոսի ՆԳՆ տվյալներով, ծայրահեղականների խումբը բաղկացած է եղել 35 մարդուց, նրանց շարքում մի քանի պաղեստինցիներ են եղել, ովքեր Սինայ էին թափանցել Գազայի հատվածից: