Ֆրանսիացի գիտնականները համարում են, որ գինկո բիլոբան օգտակար չէ

22:14 • 08.09.12

Մեծ Բրիտանիայի Կասսելարդի Հոսպիտալի ֆրանսիացի փորձագետները պարզել են, որ բժշկությունում հայտնի գինկո բիլոբա բուսական միջոցը, որը կոչված է պաշտպանել Ալցհեյմերի հիվանդությունից, բարելավել արյան շրջանառությունը, հիշողությունը և բարձրացնել կենտրոնացումը, իրականում անօգուտ է, գրում է The Daily Mail-ը:
 

Գիտնականները հետազոտել են բույսը, ներգրավելով 2854 տարեց կամավորներ (70 և բարձր տարիքի): Ուսումնասիրվող կամավորներից 1406-ը օրական երկու անգամ ստացել են բույսի էքստրակտի 120–ական միլիգրամ, իսկ 1414 կամավոր ընդունել է պլացեբո: Արդյունքում անցկացվել է խմբերի անդամների ուղեղի աշխատանքի և հիշողության թեսթավորում:
 

Հինգ տարի անց բույսի էքստրակտը ընդունած մարդկանց 4%-ը Ալցհեյմերի հիվանդություն էր ունեցել, իսկ պլացեբոն ընդունածների մեջ նույնը կատարվել էր 5%-ի հետ: Գիտնականները զգալի տարբերություններ չեն նկատել նաև կաթվածների և մահերի վիճակագրական տվյալներում:
 

Գինկո բիլոբայի տերևների էքստրակտը ստանում են հնագույն գինկո ծառից: Դա ամենահին ծառն է, որը կարողացել է վերապրել Սառցե դարաշրջանը: Ներկայում ծառն աճում է միայն Չինաստանում: Տերևներում ֆլավոնոիդների, դիտերպենների և սեսկվիտերպենների հզոր կոմպլեքս է առկա: Համարվում է, որ դրանք ուժեղացնում են դեպի ուղեղ արյան մատակարարումը և արյան ընդհանուր շրջանառությունը:

 

 

Ֆրանսիացի գիտնականները համարում են, որ գինկո բիլոբան օգտակար չէ