Դաղստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 3 զոհ

18:09 • 08.09.12

Չեչնիայի ու Դաղստանի վարչական սահմանին կործանվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Մի-35 ուղղաթիռը, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով Դաղստանի իրավապահ մարմիններին:

 

Նախնական տվյալների համաձայն՝ Մի-35-ը մառախուղի ու վատ տեսանելիության պատճառով բախվել է սարալանջին: Ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է:

 

Դեպքի վայր են ուղարկվել որոնողական խումբը, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցները: