Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ՊՆ տեղակալները
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել է իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա.Անտոնովի հետ:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության կայքից:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ սույն թվականի սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը:
Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:










