Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Ինդոնեզիայի արևելքում այսօր՝ Երևանի ժամանակով 13.00-ի սահմաններում, 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտորնը գտնվել է Նաբիր քաղաքից 56 կմ արևմուտք, հիպոկենտրոնը՝ 20 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին օպերատիվ տեղեկություննեև դեռ չեն ստացվել:










